Իտալիայում վատ եղանակը շարունակվում է արդեն երրորդ օրն անընդմեջ, ամենավատ պայմանները Լիգուրիայի և Տոսկանայի մարզերում են
Իտալիայում վատ եղանակը շարունակվում է արդեն երրորդ օրն է։ Ամենավատ իրավիճակը Լիգուրիայի և Տոսկանայի շրջաններում է։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Մետաուրո գետը դուրս է եկել ափերից Պեզարո և Ուրբինո նահանգներում՝ ջրհեղեղի ենթարկելով մի քանի համայնքներ։
Ջենովա նահանգի Կարասկո քաղաքում բնակիչները տարհանվել են սողանքների սպառնալիքի պատճառով։
Լա Սպեցիա նավահանգստային քաղաքում ջուրը լցվել է տասնյակ խանութներ, արհեստանոցներ և պահեստներ։ Տեղական բիզնես ասոցիացիայի՝ Confcomercio-ի տվյալներով՝ վնասվել են ապրանքներ, կահույք և սարքավորումներ։
Բացի այդ, հրշեջները երեկ երեկոյան փրկել են 16 միգրանտի։ Նրանք գտնվում էին երկաթուղային կամրջի տակ՝ իտալա-ֆրանսիական սահմանին գտնվող Վենտիմիլիա քաղաքում։ Ռուա գետը հանկարծակի դուրս է եկել ափերից, և նրանք չեն կարողացել անվտանգ վայր անցնել։