Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

21:33, 13.11.2026

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հանդիպումից հետո։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ մենք կշարունակենք համատեղ աշխատել Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելու, երկխոսության հիմք ստեղծելու և խաղաղության հասնելու համար», – ասվում է նախագահի աշխատակազմում տարածված հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ պաշտպանության համաձայնագրի մանրամասներ չեն նշվում։

Թուրքիա-Կատար բարձր մակարդակի ռազմավարական կոմիտեի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է հինգ համաձայնագիր, այդ թվում՝ «Սպառողների պաշտպանության, շուկայի հսկողության և վերահսկողության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր», «Կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր», «Խաղաղության, հաշտեցման և հակամարտությունների լուծման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր» և «Բարձր մակարդակի ռազմավարական կոմիտեի տասներկուերորդ նիստի համատեղ հռչակագիր»։

Նմանատիպ