Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 340-ի
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 340-ի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք, ինչպես նաև երկուսով ավելացել է ապաքինվածների թիվը:

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

«Առավոտյան ունեինք 336 դեպք, օրվա երկրորդ կեսին ավելացել է ևս չորսը և դարձել 340: Այս 340-ից ևս երկուսի թեստի պատասխանները երկրորդ անգամ եղել են բացասական, դա նշանակում է, որ ապաքինվել է ևս երկուսը»,- հայտարարել է Էզուգբաիան: