Վրաստանում ինքնամեկուսացման և կարանտինի մեջ գտնվող անձանց հսկողության գործընթացին կներգրավվի նաև ոստիկանությունը
Վրաստանում ինքնամեկուսացման և կարանտինի մեջ գտնվող անձանց հսկողության գործընթացին կներգրավվի նաև ոստիկանությունը

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, փետրվարի 21-ից մինչ օրս կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 108 մարդ:

Գամղրելիձեի խոսքով, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց մոնիտորինգը կարևորագույն խնդիրն է:

Ուստի Գամղրելիձեի մեկնաբանմամբ, կառավարությունը կայացրել է ինքնամեկուսացման և կարանտինի մեջ գտնվող անձանց մոնիտորինգի գործընթացում պարեկային ոստիկանության աշխատակիցներին ներգրավելու մասին որոշում:

«Ինչպես գիտեք, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց մոնիտորինգը կարևորագույն խնդիրն է: Համապատասխանաբար, կառավարությունը կայացրել է ինքնամեկուսացման և կարանտինի մեջ գտնվող անձանց մոնիտորինգի գործընթացում պարեկային ոստիկանության աշխատակիցներին ներգրավելու մասին որոշում:

Մենք բազմիցս կոչ ենք արել բոլոր մարդկանց, ովքեր ինքնամեկուսացման կամ կարանտինի մեջ են, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չխախտել կարանտինը կամ ինքնամեկուսացումը, քանի որ սա կապված է իրենց և իրենց շրջապատի մարկանց և հանրության առողջության անվտանգության հետ: Նման տիպի միջոցառումների անցկացումը համաճարակի ժամանակ մեր կարևորագույն գործիքներից մեկն է»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: