Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 952 նոր դեպք, ապաքինվել է 999 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 952 նոր դեպք, ապաքինվել է 999 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 952 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 999 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:

Վերջին 48 ժամում երկրում կատարվել է 20 281 թեստ, այստեղից 8 658-ը՝ հակագենի արագ և 11 623-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,69 %, վերջին 14 օրվանը –3,79 %, վերջին 7 օրվանը –4,18 %:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 377 152 դեպք: Այստեղից ապաքինվել է 359 226 մարդ, մահացել 5 452 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 302 388 մարդ, օրեկան՝ 6 096:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 98 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 472 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 907 անձ:

Երեկ, հուլիսի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 364 նոր դեպք, ապաքինվել է 423 մարդ: