Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք, ապաքինվել է 1 151 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք, ապաքինվել է 1 151 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 151 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 39 697 թեստ, այստեղից 25 325-ը՝ հակագենի արագ և 14 372-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,56%, վերջին 14 օրվանը –3,77%, վերջին 7 օրվանը –3,71%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 340 330 դեպք: Այստեղից ապաքինվել է 321 928 մարդ, մահացել 4 682 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 121 263 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 3 882:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 89 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 940 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 672 անձ:

Բացի այդ, մայիսի 25-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 354 դեպք, ապաքինվել էր 821 պացիենտ: