Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

Սև ծովում՝ Ղրիմի մոտակայքում, հարձակման է ենթարկվել թուրքական դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավը։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ափային պահպանության հրամանատարության տեղեկատվությանը։

Հարձակման հետևանքով մեկ ձկնորս զոհվել է, չորսը՝ վիրավորվել։