Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է:

Նրանք արդեն վարակված անձանց շփման շրջանակից են:

«Վրաստանում ավելացել է կորոնավիրուսի երկու դեպք և այժմ վարակակիրների թիվը կազմում է  919: Ապաքինվել է 780 մարդ: Երկու նոր դեպքերի աղբյուրները հայտնի են»,- նշել է Էզուգբաիան:

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 125 պացիենտ:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, երեկ նոր պացիենտներ չեն տեղափոխվել կլինիկա: