Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Արտգործնախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա ռազմավարական գործընկերությունը և դրա հետագա խորացման հեռանկարները։

Բացի այդ, դրական է գնահատվել երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը։

Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման և դրան առնչվող ռազմավարական նախագծերի հաջող իրականացման գործում։