Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 նոր դեպքից երկուսը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ, իսկ մնացած երկուսը՝ կարանտինային տարածքից են
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 նոր դեպքից երկուսը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ, իսկ մնացած երկուսը՝ կարանտինային տարածքից են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 նոր դեպքից երկուսը կապված է «Սաբուրթալոյի կլաստերի» հետ, իսկ մնացած երկուսը՝ կարանտինային տարածքից են:

«Երեկվա տվյալներով ունեինք 801 դեպք, ավելացել է 4-ը և դարձել 805: Ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 650-ի, որը կազմում է մոտ 81 տոկոսը: Չորս նոր դեպքից երկուսը հայտնի աղբյուր է, «Սաբուրթալոյի կլաստերից», մնացած երկուսը կարանտինային տարածքից են»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նշված պացիենտները գտնվում են կլինիկաներում:

Մարինա Էզուգբաիայի խոսքով, այս պահին դրությամբ, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 142 պացիենտ:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, այստեղ մնում է կորոնավիրուսի վարակակիր 52 պացիենտ: