Վրաստանի կառավարությունը 6 ամսվա ընթացքում ամեն ամիս 150 լարի (48$) կվճարի կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին
Վրաստանի կառավարությունը 6 ամսվա ընթացքում ամեն ամիս 150 լարի (48$) կվճարի կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին

Արժույթի միջազգային հիմնադրամի փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը 6 ամսվա ընթացքում ամեն ամիս 150 լարի քանակությամբ սուբսիդավորմամբ կապահովի այն անձանց, ովքեր կորցրել են աշխատանքը վերջին ժամանակ զարգացած իրադարձությունների պատճառով: Նշված սուբսիդիան սահմանված է այն քաղաքացիների համար, ովքեր վճարում էին եկամտահարկ և այլևս չեն վճարում, քանի որ փակվել են ընկերությունները: Սուբսիդավորում կստանան նաև այն ընկերությունները, որոնք պահպանել են աշխատակիցներին: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում, որտեղ ամփոփված են աշխարհի երկրների կառավարությունների կողմից կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցությունը նվազեցնելու համար ձեռնարկած միջոցները:

Վրաստանը կսուբսիդավորի 9 հիմնական սննթդամթերքի ներմուծումը, այդ թվում՝ ալյուրի, բրնյի, կաթի փոշու, ձեթի և կստեղծի այս սննդամթերքի 50 միլիոն լարի արժողությամբ պաշար:

Վրաստանի կառավարությունը գործազուրկ մնացած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին հայտարարություն կանի վաղը: