Վրաստանի կառավարության որոշմամբ, Իրանից Վրաստան և հակառակը, սահմանափակել է անձանց տեղաշարժը
Վրաստանի կառավարության որոշմամբ, Իրանից Վրաստան և հակառակը, սահմանափակել է անձանց տեղաշարժը

Կորոնավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Վրաստանի կառավարության որոշմամբ սահմանափակել Իրանից Վրաստան և հակառակը, անձանց տեղաշարժը:

Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ինչպես հայտնի է, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և ամբողջ աշխարհում կորոնավարակի տարածման օրվանից, Վրաստանի վարչապետի հրամանով, ստեղծվել է միջկառավարական խումբ, որը համակարգում է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Խումբը ամեն օր, 24 ժամյա ռեժիմով հետևում է վարակի տարածման կողմից աշխարհում ստեղծված իրավիճակին և իրականացնում է մոնիտորինգ, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում, Վրաստանի տարածքում վարակի տարածումը կանխելու նպատակով:

Այդ տեսանկյունից, Վրաստանի կառավարությունը օպերատիվ քայլեր է ձեռնարկել և վարակի պայթյունի սկզբից դադարեցրել է ավիաթռիչքները Չինաստանի հետ: Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, Չինաստանում Վրաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Վրաստանի կառավարությունը մշտական ​​կապի մեջ է ինչպես առողջապահության համաշխարհային կազմակերպության, այնպես էլ միջազգային համադաշնության երկրների հետ, վարակի մասշտաբների մասին  օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, կորոնավարակի տարածման ամենաբարձր ցուցանիշը, Չինաստանից հետո գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Վրաստանի կառավարությունը մշտական ​​կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների մասին լրատվություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանից Վրաստան և հակառակը մարդկանց տեղաշարժը:

Կառավարության որոշմամբ, այս փուլում կդադարեցվի Իրանից Վրաստան ուղևորների հոսքը: Ավիաընկերությունները կկարողանան մուտք գործել Վրաստանի տարածք, առանց ուղևորների, որպեսզի վերադարձնեն իրանցի զբոսաշրջիկներին: Ներկայումս ցամաքային սահմանը բաց է, սակայն գործում են խիստ սահմանափակումներ: Այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի  հետ: Ապագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, մենք չենք բացառում ցամաքային սահմանի վրա տեղաշարժի սահմանափակումը: Վրաստանի կառավարությունն արդեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին, որ  ձեռնպահ մնան Իրան մեկնելուց, իսկ Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում, կարող են կապվել Թեհրանում Վրաստանի դեսպանության հետ (+989122997726 թեժ գծի համարը)»,- ասված է հայտարարության մեջ:

Վերջին տեղեկություններով, Իրանում նոր կորոնավարակից մահացել է ութ մարդ, գրանցված է վարակման 43 դեպք: