Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Բաքու

10:29, 25.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու: Նրա հայտարարությամբ, Ադրբեջան այցի ընթացքում քննարկելու է «Հյուսիս-հարավ» և «Հարավ-արևմուտք» միջանցքների տարածաշրջանային հարցերը: Զարիֆն ասել է, որ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:

Իրանի արտգործնախարարը Բաքու ժամանելուց հետո հայտարարել է, որ Ադրբեջանից հետո կայցելի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:

Նմանատիպ