Վաշլիջվարիում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հետաքննություն է սկսվել

10:26, 05.07.2026

Վաշլիջվարիի բնակելի թաղամասում կրակոցներ են տեղի ունեցել։

Կրակոցների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

«Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ներառում են դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և հրազենի ապօրինի ձեռքբերումը, պահպանումը և կրելը», – հայտնել են ՆԳՆ-ից։

Նմանատիպ