Եթե Իսրայելի Սիոնիստական ռեժիմը անհեթեթություն անի, Իրանը՝ Թել Ավիվն ու Հայֆան մոխրի կվերածի. Իրանի պաշտպանության նախարար

Եթե Իսրայելի Սիոնիստական ​​ռեժիմը անհեթեթություն անի, Իրանը մոխրի կվերածի Թել Ավիվն ու Հայֆան, – այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին:

Իրանի պաշտպանության նախարարի խոսքով, սիոնիստները ստիպված էին պատ կառուցել իրենց շուրջ և Իրանի նկատմամբ նրանց սպառնալիքը հուսահատություն է:

«Սիոնիստական ​​ռեժիմը Իրանի հիմնական թշնամին չէ, և այն նույնիսկ Իրանի չափ չի: Սիոնիստական ​​ռեժիմի էքսպանսիոնիստական ​​նկրտումները դադարեցվել են 1979 թվականի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և այսօր տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ատում է այդ ռեժիմը: Եթե Իսրայելի Սիոնիստական ​​ռեժիմը ինչ-որ հիմարություն անի, Իրանը մոխրի կվերածի Թել Ավիվն ու Հայֆան», – ասել է Ամիր Հաթամին:

Իսրայելի իշխանությունում ասում են, որ եթե աշխարհը չսահմանափակի Իրանի միջուկային հավակնությունները, Իսրայելը ինքնուրույն կգործի Իրանի դեմ և կռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները: