Իրանական կողմը սկսել է սահմանին մնացած տրանսպորտի անցկացումը, մի մասն արդեն հատել է սահմանը, իսկ մյուս մասին կթողեն փուլ առ փուլ. Վրաստանի հյուպատոսություն
Իրանական կողմը սկսել է սահմանին մնացած տրանսպորտի անցկացումը, մի մասն արդեն հատել է սահմանը, իսկ մյուս մասին կթողեն փուլ առ փուլ. Վրաստանի հյուպատոսություն

Իրանական կողմը սկսել է սահմանին մնացած տրանսպորտի անցկացումը, մի մասն արդեն հատել է սահմանը, իսկ մյուս մասին կթողեն փուլ առ փուլ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են, Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսությունից:

«Այն բանից հետո, ինչ տեղեկացանք Իրանի սահմանին կանգնած բեռնատարների մասին, որոնք վարում են Վրաստանի քաղաքացիները, ամենօրյա ռեժիմում ներգրավված ենք այդ հիմնախնդիրը լուծելու գործում: Մենք կապ ունենք Իրանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև հենց վարորդների ու տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ:

Այս պահին իրանական կողմը սկսել է անց կացնել կանգնեցված տրանսպորտը, նրանց մի մասն արդեն հատել է սահմանը, իսկ մնացած մասը փուլ առ փուլ կհատի», – ասել են հյուպատոսությունում: