Պատրաստ ենք օգնել Հայաստանին նոր ճանապարհի կառուցման գործում, որն կօգտագործեն իրանական տարանցիկ բեռնատարները. Իրանի կառավարության ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին ճանապարհ կառուցելու գործում, որը սկսվում է Իրան-Հայաստան սահմանից և ավարտվում է հայ-վրացական սահմանին,- այս մասին Հայաստան կատարած այցի ընթացքում, հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլա Խադամին :

Ըստ հայկական լրատվամիջոցների, Իրանի կառավարության ներկայացուցիչը ծանոթացել է Հայաստանում այլընտրանքային ճանապարհի շինարարությանը, որից կօգտվեն նաև իրանական տարանցիկ բեռնատարները:

Նախագծին Իրանի ներգրավվածությունը, Հայաստանի կառավարության անդամների և Խեյրոլա Խադամիի հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկն էր:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալն «Ֆարս Թուդեյին» տված հարցազրույցում ասել է, որ պատվիրակության այցի նպատակը, Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ Գորիս-Կապան ճանապարհին, իրանական բեռնատարների համար Ադրբեջանի ստեղծած դժվարությունների ուսումնասիրելն է:

«Իրան-Հայաստան միջպետական ​​ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին նոր ճանապարհ կառուցելու հարցում: Հայաստանը կառուցում է նաև հյուսիս-հարավ ճանապարհ, որը սկսվում է Իրանի սահմանից և հասնում Վրաստանի սահմանը: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցել նաև այս ուղղությամբ», – ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը: