Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար աբսուրդ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ միակողմանի հարաբերությունների շարունակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների համար աբսուրդ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ միակողմանի հարաբերությունների շարունակումը:
ԱՄՆ նախագահը համապատասխան հայտարարությունը հրապարակել է սոցիալական ցանցում։ Հայտարարությանը կից ներկայացված է դիագրամ, որտեղ ցուցադրված է ՆԱՏՕ-ում դաշինքի անդամ երկրների ֆինանսական ներդրումը, որի համաձայն՝ ԱՄՆ-ի ծախսերը զգալիորեն բարձր են մյուս անդամ պետությունների համեմատ։
«ԱՄՆ-ի համար աբսուրդ է այս միակողմանի ճանապարհով շարունակելը, երբ հարաբերությունները երկկողմանի չեն։ Նրանք մեր կողքին չեն եղել»,- գրում է Թրամփը։