Իրանի ԱԳՆ. Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցեն 100 երկրների ներկայացուցիչներ

11:37, 03.07.2026

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը կմասնակցեն 100 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ և կառավարության հատուկ ներկայացուցիչներ։

Բաղայիի խոսքով՝ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը «պատմական և բացառիկ նշանակության իրադարձություն է» ոչ միայն իրանցի ժողովրդի, այլև տարածաշրջանի բնակչության, մուսուլմանների և «աշխարհի ազատ ժողովուրդների համար»։

Հրաժեշտի միջոցառումները կշարունակվեն մինչև հուլիսի 9-ը։ Խամենեիին կհուղարկավորեն Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սրբավայրում։

Էսմայիլ Բաղայիի հայտարարության համաձայն՝ հուղարկավորության արարողությունը կսկսվի հուլիսի 3-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 08:00-ին։ Արարողություններ են նախատեսված նաև հուլիսի 4-5-ը Թեհրանում՝ Իմամ Խոմեյնիի մզկիթում։ Հուղարկավորության թափորը մայրաքաղաքում տեղի կունենա հուլիսի 6-ին։ Հուլիսի 7-ին թափորը նախատեսված է սուրբ Ղոմ քաղաքում, իսկ վերջին թափորը՝ հուլիսի 9-ին՝ սուրբ Մաշհադ քաղաքում։

Էսմայիլ Բաղայիի հայտարարության համաձայն՝ այաթոլլա Ալի Խամենեիին կհուղարկավորեն Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սրբավայրում։

Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 28-ին։

Նմանատիպ