Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

10:30, 03.07.2026

Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել է 91 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները մի քանի վայրերում դեռ շարունակվում են, այդ թվում՝ Դարնիցկի շրջանում, որտեղ հարվածի հետևանքով մասնակիորեն փլուզվել է բազմահարկ բնակելի շենք։ Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի աճել։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտարարել է, որ այս պահի դրությամբ երեք մարդ համարվում է անհետ կորած։

Այսօր Կիևում սգո օր է, քաղաքի բոլոր մունիցիպալ շենքերի վրա դրոշները խոնարհված են։

Նմանատիպ