Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ադրբեջան և Հայաստան: Տեղեկատվությունը տարածում են իրանական լրատվամիջոցները:
Մայիսի 25-ին նախատեսված է Մոհամեդ Զարիֆի կարճ այցը Հայաստան և Ադրբեջան: Այցի նպատակը դեռ չի հաղորդվում:
Իրանի արտաքին գործերի նախարարի այցի մասին հայտարարեց նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն, Իրանի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մամուլի ասուլիսում:
Ավելի ուշ տեղեկատվությունը տարածեցին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները: