Վրաստանի առողջապահության նախարար. Հանձնարարականն անփոփոխ է, մնանք տանը և հոգանք մեր մտերիմների մասին
Վրաստանի առողջապահության նախարար. Հանձնարարականն անփոփոխ է, մնանք տանը և հոգանք մեր մտերիմների մասին

Իմ հանձնարարականը մնում է անփոփոխ, կարևոր է, որ մենք մնանք տանը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի ավարտից հետո:

Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, գլխավոր հանձնարարականի կատարումը կարևոր է, որպեսզի գնահատվի տարված աշխատանքը:

«Իմ հանձնարարականն անփոփոխ է: Կարևոր է, որ մենք մնանք տանը, հոգանք մեր ընտանիքի անդամների մասին, ովքեր թիրախային խմբում են: Շատ կարևոր է գնահատել միմյանց աշխատանքը և բոլոր այն հանձնարարականները, որոնք իրականացվել են մեր կողմից: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի հանձնարարականներին»,- հայտարարել է Տիկարաձեն: