Փուլ առ փուլ գնում ենք այն կողմ, որ վերականգնենք չվերթները, առաջին հերթին այն երկրների հետ, որտեղ համավարական վիճակը կայուն է. Էկատերինե Տիկարաձե

17:12, 01.07.2020

Մեզ համար կարևոր են այն կարգավորումները, որոնք Եվրամիությունը կսահմանի իր գործընկեր երկրների հետ,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար, Էկատերինե Տիկարաձեն:

Նրա խոսքով, չվերթների վերաբերյալ ընթանում են բանակցություններ:

«Դուք գիտեք, որ Վրաստանը հայտնվել է այն 15 երկրների շարքում, որոնք, Եվրամիության գնահատմամբ հայտնվել են «կանաչ երկրների» ցուցակում, և իհարկե, մենք քայլեր ենք ձեռնարկում, որ վերականգնենք չվերթները, առաջին հերթին, առավել կայուն համավարակաբանական վիճակ ունեցող երկրների հետ: Չվերթների ժամանակ կարևոր է հաշվի առնել կարգավորումները և կրել դիմակներ, ինչպես նաև պաշտպանել անձնական հիգիենայի նորմերը: ՈՒղևորները պետք է պահպանեն նաև սոցիալական հեռավարությունը: Որոշ չափով մեր պահանջներն այն են, որ որոշակի երկրներից ուղևորները պետք է ունենան կովիդ 19-ի վրա բացասական թեստ, այլ դեպքում նրանք կարող են ստուգվել մեզ մոտ: Բացի այդ, մեզ համար կարևոր են այն կարգավորումները, որոնք Եվրամիությունը կսահմանի իր գործընկեր երկրների հետ»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն:

Նմանատիպ