Սամեգրելոյում ոստիկանությունը առգրավել է ապօրինի հրազեն և ռազմամթերք, ձերբակալվել է երեք անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, տարբեր ժամանակներում իրականացված ոստիկանական միջոցառումների արդյունքում, հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման և կրման մեղադրանքով երեք անձի են ձերբակալել, որոնցից երկուսը նախկինում դատապարտված են եղել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալվածների անձնական և բնակարանների խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք, այդ թվում՝ 2 ատրճանակ, 6 փամփշտատուփ և 236 մարտական փամփուշտ։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև յոթ տարի ժամկետով։