Կուբայում էլեկտրամատակարարումը լիովին դադարեցվել է
Կուբայում էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին դադարեցվել է։ Երկրի պետական էներգետիկ ընկերությունը սոցիալական X ցանցում հաստատել է, որ առանց էլեկտրաէներգիայի է մնացել գրեթե տասը միլիոն մարդ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ մասշտաբային անջատման պատճառները պարզելու համար հետաքննությունն արդեն սկսվել է, իսկ զուգահեռաբար, Կուբայի էներգետիկայի նախարարությունից պարզաբանում են, որ էներգամատակարարումը վերականգնելու համար հատուկ աշխատանքներն արդեն ակտիվացվել են։
Ի գիտություն՝ Կուբայում վառելիքի կրիտիկական դեֆիցիտը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սակագներ (տուրքեր) սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը կղզուն նավթ կվաճառի կամ կմատակարարի։ Վաշինգտոնի այս քայլն էլ ավելի է խորացրել երկրում առկա տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, ինչն էլ հանգեցրել է տեղական էլեկտրացանցի փլուզմանը։