Շալվա Պապուաշվիլին մեկնել է Սերբիա, որտեղ կմասնակցի Եվրամիության անդամության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին համաժողովին

10:18, 07.07.2026

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։

Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը կմասնակցի Եվրամիության անդամության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին (հիմնադիր) համաժողովին, որն անցկացվում է Սերբիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահների նախաձեռնությամբ։

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ համաժողովի նպատակն է ձևավորել խորհրդարանների նախագահների կանոնավոր և գործուն ձևաչափ, որը նախատեսում է թեկնածու երկրների միջև խորհրդարանական երկխոսության խորացում, տեղեկատվության փոխանակում, դիրքորոշումների համակարգում և փոխադարձ աջակցություն Եվրամիությանն ինտեգրման գործընթացում։

Համաժողովի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին հանդես կգա ելույթով և կմասնակցի աշխատանքային նիստերին։

Համաժողովի ավարտին մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Նմանատիպ