Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց
Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց

Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարներ Էկատերինե Տիկարաձեի և Արսեն Թորոսյանի միջև կայացել է հեռախոսազրույց:

Արսեն Թորոսյանը վրացական կողմից լրացուցիչ տեղեկություն է փոխանցել Հայաստանում տիրող իրավիճակի մասին, հայկական կողմից արտահայտվել է վրաց հետազոտող բժիշկների հետ հաղորդակցվելու և նրանց փորձի մասին տեղեկություն ստանալու ցանկություն: Առաջիկայում նախատեսվել է առցանց-կոնֆերանս:

«Հայաստանի առողջապահության նախարարը հետաքրքրվել է, թե ինչպիսին է մեր ռազմավարությունը աշնան համար և ինչ միջոցների ենք դիմում, ինչպես ենք պատրաստվում: Հետաքրքրվել է, մեր համաճարակաբաններն ինչպես են զննում վարակի տարածման շղթան: Որոշեցինք անցկացնել առցանց կոնֆերանս, որին կտրվի պարբերական բնույթ: Մենք հայկական կողմին առաջարկել ենք օգնել շնչառական սարքերով, ինչպես նաև՝ բուժանձնակազմով: Մենք նրանց առաջարկեցինք սահմանին ստեղծել պայմաններ, որպեսզի նմուշներն ուղարկեն մեզ և մենք հետազոտենք: Նախարարին դուր եկավ այդ գաղափարը, սակայն դեռևս համաձայնեցինք, որ երկու երկրների մասնագետների միջև կկայանա հաղորդակցություն և դրանից հետո կորոշվեն մանրամասները»,- նշել է Էկատերինե Տիկարաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: