Գիորգի Գվարակիձեն հանդիպել է ՀԴԲ Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Ալեքս Տիգայի հետ

19:15, 07.07.2026

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն հանդիպել է ՀԴԲ Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Ալեքս Տիգայի հետ։

Գլխավոր դատախազի գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Միկավան, գլխավոր դատախազության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ՀԴԲ Թբիլիսիի գրասենյակի ղեկավարը գլխավոր դատախազին է հանձնել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելի շնորհակալական նամակը՝ հաջող համագործակցության համար։

Կողմերը քննարկել են Վրաստանի գլխավոր դատախազության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ապագա համագործակցության խորացման և զարգացման հեռանկարները։

Հաղորդում է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ