Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ. Գիորգի Գախարիա
Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ. Գիորգի Գախարիա

Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է առողջապահության նախարարի մեկամյա զեկույցի շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, գլոբալ համավարակը ոչ միայն Վրաստանի առողջապահական համակարգի, այլ համաշխարհային մարտահրավեր է:

«Կարող եմ հպարտությամբ ասել, որ Վրաստանի առողջապահության համակարգը, նախարարի գլխավորությամբ իրեն հաջողությամբ դրսևորեց մարտահրավերի ժամանակ: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ոչինչ չի ավարտվել, ամեն բան շարունակվում է, և մեր քաղաքացիներին հանգստացնում են այստեղ նստածների դեմքերը, որոնք ես այսօր տեսնում եմ: Էլ չենք ասում, որ սա համակարգային նախարարություն է, որն ընդգրկում է մեր կյանքի շատ, շատ կարևոր ոլորտներ: Վերջին ամիսներին նախարարությունում մեկնարկած բարեփոխումները չափազանց կարևոր են», – ասել է Գիորգի Գախարիան: