Վրաստանում, կորոնավարակակիր պացիենտների հետ աշխատող բժիշկների համար կգործարկվեն լրացուցիչ կանոնակարգեր
Վրաստանում, կորոնավարակակիր պացիենտների հետ աշխատող բժիշկների համար կգործարկվեն լրացուցիչ կանոնակարգեր

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ նախատեսվում է սահմանել լրացուցիչ կանոնակարգեր այն բժիշկների համար, ովքեր աշխատում են կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ, որպեսզի բժիշկն այլ պացիենտների համար չդառնա վարակման աղբյուր:

«Մենք առաջին օրերին խնդրում էինք, դիմում և հորդորում: Իհարկե, բոլոր այս հորդորները եղել են ներքին աշխատանքների անցկացման ֆոնին: Նրանց մանրամասն բացատրվել էր, թե ինչ ռիսկեր է պարունակում այս ամենը: Կան բժիշկներ, ովքեր մի քանի հաստատությունում են աշխատում և համապատասխանաբար, ստեղծվում է շատ մեծ ռիսկ: Նախարարությունն աշխատում է լրացուցիչ կոնկրետ կանոնակարգեր մշակելու շուրջ և մենք առաջիկայում որոշում կկայացնենք այդ առնչությամբ»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: