Վրաստանը դադարեցրել է բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի ուղղությամբ
Վրաստանը դադարեցրել է բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի ուղղությամբ

Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալությունը դադարեցրել է Իրանի և Իտալիայի ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվության տրամադրումը և տրամադրված թույլտվությունների գործարկումը:

Նշված սահմանափակումների պատճառ են անվանվում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները:

«Փետրվարի 28-ից դադարեցվում է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվության տրամադրումը և տրամադրված թույլտվությունների գործարկումը:

Ինչպես նաև, փետրվարի 27-ից, երկու շաբաթվա ընթացքում որակավորման կենտրոնում ընթացող և նախատեսված ուսումնական գործընթացը դադարեցված է»,- նշված է գործակալության տեղեկության մեջ: