Թբիլիսիի մանկապարտեզներում սկսել են սաների ծնողներին բաժանել սննդամթերք
Թբիլիսիի մանկապարտեզներում սկսել են սաների ծնողներին բաժանել սննդամթերք

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականով, մայրաքաղաքի հանրային մանկապարտեզներում սկսել են սաների ծնողներին բաժանել սննդամթերք:

Գործընթացին ծանոթացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ իր տեղակալի հետ միասին:

Կալաձեն շնորհակալություն է հայտնել մանկապարտեզների աշխատակիցներին և նշել, որ գործընթացն իրականացվում է մասնագետների հանձնարարականների և անվտանգության բոլոր նորմերի պաշտպանությամբ:

«Մեր որոշմամբ, ոչ շուտ փչացող փաթեթավորված սննդամթերքը կփոխանցվի մեր մանկապարտեզների սաների ծնողներին:  Սա այն սնունդն է, որը պետք է այս օրերի ընթացքում ստանային մեր փոքրիկները: Ծնողները երկու շաբաթը մեկ անգամ հնարավորություն կունենան գալ և այն սնունդը, որը պետք է նրանց երեխաներն ստանային մանկապարտեզում, տանել տուն և իրենց փոքրիկների համար պատրաստել: Իհարկե, բոլոր հանձնարարականները հաշվի են առնված»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գործընթացին ներգրավված կամավորներին, իսկ կամավոր դառնալ ցանկացողներին կոչ արել, գրանցվել քաղաքապետարանի թեժ գիծ զանգահարելով:

Նրա խոսքով, նախագիծը, որի արժեքն է 1 800 000 լարի, կշարունակվի մինչև ուսումնական գործընթացի վերականգնումը:

Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիի մանկապարտեզներում մարտի 2-ից դադարեցված է դաստիարակչական գործընթացը: