Ջեյմս Օ'Բրայեն. Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը համագործակցելով իր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ շարունակել ընթանալ դեպի Եվրամիություն
Ջեյմս Օ'Բրայեն. Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը համագործակցելով իր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ շարունակել ընթանալ դեպի Եվրամիություն

 

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը սոցցանցերում արձագանքում է Վրաստանում ընթացող գործընթացներին։

Ինչպես նշում է Օ’Բրայենը, նա հարցազրույցում ասել է, որ կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին։ Նրանք հստակ հայտարարեցին, որ աջակցում են եվրաատլանտյան ինտեգրմանը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը շարունակել ճանապարհը դեպի Եվրամիություն՝ համագործակցելով իր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,- գրել է Օ՛Բրայենը։