ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ

 

Ամերիկացի կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ։ Ինչպես գրում է «BBC»-ն, ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից կաշառք ստանալու մեջ։

Տեխասի դեմոկրատ կոնգրեսականը պնդում է իր անմեղությունը։ Հյուսթոնի դատարանը Հենրի Կուելարին և նրա կնոջը գրավ է տվել: Մեղավոր ճանաչվելու դեպքում կոնգրեսականին ու նրա կնոջը սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով։ Դրանք ներառում են դավադրություն, կաշառակերություն, խարդախություն, փողերի լվացում և օտարերկրյա կազմակերպության գործակալ հանդես գալու արգելքի անտեսում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործը վերաբերում է 2014-2021թթ. Ըստ հետաքննության՝ փողի դիմաց ամերիկացի կոնգրեսականը համաձայնել է ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև առաջ մղել որոշումներ, որոնք օգուտ կբերեն մեքսիկական բանկին։

Արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ կոնգրեսականը մի քանի վարկ է փակել և ստացված գումարով իր ընտանիքի համար գնել տարբեր թանկարժեք իրեր։ Ի գիտություն, նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել սենատոր Ռոբերտ Մենենդեին և նրա կնոջը, ովքեր մեղադրվում են Եգիպտոսի և Կատարի կառավարություններից կաշառք ստանալու մեջ։