Թբիլիսիի առաջին համալսարանային կլինիկայում 80-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից
Թբիլիսիի առաջին համալսարանային կլինիկայում 80-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից

Թբիլիսիի առաջին համալսարանային կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 80-ամյա կին:

Այս մասին հայտարարել է կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանին:

Ռատիանիի խոսքով, պացիենտին 18 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին կլինիկա:

«80-ամյա կինը, ով մեր կլինիկա էր տեղափոխվել 18 օր առաջ, ծայրահեղ ծանր վիճակում, միացվել էր թոքի արհեստական օդափոխման սարքին, ուներ թոքի սուր վնասվածքի համախտանիշ, սրտի սուր վնասվածքի համախտանիշ, երիկամի սուր վնասվածքի համախտանիշ, այսօր այլևս միացված չէ սարքին: Երկու անգամ անցկացված թեստից հետո ստացել ենք բացասական պատախան և կինը տեղափոխվել է թերապիայի բաժին և մի քանի օրից, հավանաբար երկուշաբթի, դուրս կգրվի հիվանդանոոցից»,- հայտարարել է Ռատիանին: