Շնչադիմակ կրելու կարգը խստացվելու է, ակտիվ աշխատելու է կատարողականությունը. Նաթիա Մեզվրիշվիլի
Շնչադիմակ կրելու կարգը խստացվելու է, ակտիվ աշխատելու է կատարողականությունը. Նաթիա Մեզվրիշվիլի

Հնարավորինս խստացվելու է վերահսկողությունը շնչադիմակ կրելու վերաբերյալ, ինչպես նաև ակտիվանալու է կատարողականությունը,- այս մասին կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով առավելագույնս խստացվելու է շնչադիմակ կրելու կարգի կատարողականությունը, այդ թվում ՝ հասարակական տրանսպորտում, վերելակներում և փակ միջոցառումներում:

«Մենք քաղաքացիներին կոչ ենք անում հնարավորինս պահպանել կանոնները: Ցուցադրել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրել շնչադիմակ և պաշտպանել սոցիալական հեռավարությունը: Հատկապես կարևոր է շնչադիմակ կրելու պահանջը, որի վերահսկողությունը լինելու է ավելի խիստ: Այդ հարցով ակտիվորեն աշխատելու են և՛ ոստիկանությունը, և՛ աշխատանքային տեսչությունը:

Ինչպես գիտեք, այսօրվա դրությամբ շնչադիմակ կրելու պահանջը գործում է ինչպես հասարակական տրանսպորտում, այնպես էլ փակ տարածքներում: Ուստի մենք կոչ ենք անում քաղաքացիներին հնարավորինս պահպանել կանոնները»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: