Փոթիում հետազոտված 48 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի փոխանցմամբ, Փոթիից «PCR» թեստավորման համար ուղարկված 48 անձի կենսաբանական նմուշի պատասխանները հայտնի են և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:

«Մենք հետազոտել ենք 48 անձի: Նրանք իրավապահ կառույցների ներկայացուցիչներ են:

Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվել է կանխարգելիչ նպատակով: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: