Բենյամին Նեթանյահուն - Ես և Թրամփը համաձայն ենք, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա
Դոնալդ Թրամփը և ես լիովին համաձայն ենք, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Ինչպես ասել է նրա վարչակազմը, քանի դեռ Նեթանյահուն Իսրայելի վարչապետն է, Իրանը միջուկային զենք չի ունենա։
Նեթանյահուն ավելի քան երեք տասնամյակ ղեկավարում է միջազգային պայքարը Իրանի միջուկային ծրագրերի դեմ։
«Առանց այս պայքարի, Իրանը վաղուց կունենար միջուկային ռումբեր՝ Իսրայելը ոչնչացնելու համար։ Իրանը աշխատում է ոչնչացնել հրեական պետությունը, և ես իմ կյանքը նվիրել եմ նրանց դա կանխելուն։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա», – ասել է Նեթանյահուն։