Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք:

Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն, Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են: Կորոնավիրուսը հաստատվել է նաև  վարակվածների հետ շփում ունեցող անձանց մոտ:

Նրա խոսքով, կոնտակտների հաստատման նպատակով, ընթանում են համավարակաբանական հետազոտություններ:

«Հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Կասկածելի ախտանիշներով հիվանդների «Փի Սի Ար» թեստավորումը դեռ շարունակվում են»,- ասում են հանրային առողջապահության կենտրոնում: