Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին դիմում է հանձնարարականով, շնչադիմակները կրեն նաև բացօդյա տարածքում
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին դիմում է հանձնարարականով, շնչադիմակները կրեն նաև բացօդյա տարածքում

Վրաստանում գոյություն ունեցող համավարակաբանական իրավիճակը և վարակի տարածման կանխարգելման հետ կապված միջոցառումներն են քննարկվել վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը տեղի է ունեցել կառավարության վարչակազմում:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը նշվել է, որ Թբիլիսիում նկատվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, սակայն խիստ համակարգային սահմանափակումներ մտցնելու ծրագրեր չկան: Վարակի հետ ադապտացման և կառավարման փուլում, շարունակվում են տեղական և կետային մոտեցումները, ինչպիսի պրակտիկա և օգտագործվում է երկրի տարածքում, տարբեր վայրերում:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ է անում հնարավորինս հետևել հանրային առողջապահության մասնագետների խորհուրդներին, շնչադիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավարությունը և հնարավորինս պահպանել հեռավար աշխատանքային ռեժիմը: Խորհուրդը հանձնարարականով դիմում է տարեցներին, անհետաձգելի անհրաժեշտության դեպքերից բացի առավելագույնս մնալ տանը: Բացի այդ, հաշվի առնելով, որ մայրաքաղաքում շարժունակությունը հատկապես բարձր է, և վիրուսը կարող է ավելի արագ տարածվել, խորհուրդի հանձնարարականն է, որ քաղաքացիները շնչադիմակ կրեն նաև բացօդյա տարածքներում, քանի որ այն այս փուլում աշխարհում համարվում է պաշտպանության լավագույն միջոցը:

Խորհուրդը քննարկել է նաև դպրոցներում ուսումնական գործընթացի ընթացքը և իրավիճակը մանկապարտեզներում, որտեղ ուսումնական գործընթացը վերսկսվել է այսօրվանից: Նշվել է, որ առանձին դեպքերում բացահայտված վարակման դեպքերի հանդեպ, ինչպես դպրոցներում այնպես էլ մանկապարտեզներում, կիրականացվեն կետային համապատասխան միջոցառումներ և նշված դիրքորոշումը կպահպանվի:

Ինչ վերաբերում է Աջարիայի տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակին, ըստ փորձագետների, այն աստիճանաբար կայունանում է, չնայած այս փուլում տարածաշրջանում հաստատված սահմանափակումները մնում են ուժի մեջ: Այն դեպքում, եթե Աջարիայում կայուն ցուցանիշը կպահպանվի վարակի ինկուբացիոն շրջանի ընթացքում,  սահմանափակումների վերացումը կսկսվի փուլերով:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քննարկել է նաև կլինիկաներում ստեղծված իրավիճակը և համակարգային փորձարկման գործընթացը: Նշվել է, որ առողջապահության համակարգում կա լիարժեք կենտրոնացում և բավարար ռեսուրսներ, իսկ կլինիկական կառավարման ամրապնդման նպատակով, բացի Թենգիզ Ցերցվաձեի գլխավորած թիմից, ստեղծվել է նաև լրացուցիչ վերակենդանացնողների առանձին խումբ, որոնք կառավարելու են Վրաստանի ողջ տարածքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին: Ինչ վերաբերում է նպատակային և համակարգված փորձարկումներին, խորհուրդը որոշել է, որ շտապօգնության աշխատակիցները, որպես բարձր ռիսկային խումբ, «PCR» փորձարկում կանցնեն 72 ժամը մեկ:

Ներկայիս տվյալների համաձայն, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված 12 272 դեպք, որտեղից ապաքինվել է 6 538 պացիենտ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Մահացել է 92 մարդ:

Այս փուլում կարանտինում գտնվում է 5 590 մարդ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 1393 քաղաքացի, իսկ ստացիոնարներում հսկողության տակ է 836:

Վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին, ակտիվ մասնակցում են Վրաստանի խորհրդարանը ՝ Արչիլ Թալակվաձեի նախագահությամբ և նախագահի աշխատակազմը: