Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հինգ նոր դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է, հիվանդները գտնվում էին կարանտինային գոտիներում
Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հինգ նոր դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է, հիվանդները գտնվում էին կարանտինային գոտիներում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրի հինգ նոր դեպքի վարակման աղբյուրը հայտնի է:

Նրա խոսքով, հիվանդները գտնվում էին կարանտային գոտիներում:

«Երեկ առավոտյան մենք ունեինք հաստատված 647 դեպք: Ավելացել է ընդամենը հինգ դեպք և ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի քանակը հասել է 652-ի: Առողջացած էր 372 մարդ և դրանց ավելացել են ևս 11-ը, համապատասխանաբար կորոնավիրուսից բուժվել է 383 քաղաքացի:

Այս նոր վարակվածների վարակման աղբյուրը հայտնի է: Նրանք գտնվում էին կարանտինային գոտիներում, որտեղից և տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Այս վարակվածներից ոչ մեկը ինֆեքցիոն հիվանդանոց չի տեղափոխվել»,- ասել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 33 անձ:

«Մեր կենտրոնում իրավիճակը մնում է անփոփոխ, ունենք 33 հաստատված հիվանդ: Մենք այսօր բուժված հիվանդ չունենք»,- ասել է Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, ապա Էզուգբաիայի խոսքով, ծանր հիվանդի առողջական վիճակը կայուն է:

«ՈՒնենք մեկ ծանր վիճակում գտնվող հիվանդ, սակայն ինչպես նշել եմ նրա վիճակը կայուն է, սակայն դեռ.ս կանխատեսումներ անելն անհնար է: Ծանր հիվանդներ այլևս չունենք: Հիմնականում հիվանդների վիճակը միջին ծանրության են»,- ասել է Էզուգբաիան:

Հարցին, արդյոք ծանր հիվանդի նկատմամբ օգտագործել են պլազմային մեթոդը, Էզուգբաիան պատասխանել է:

«Այս մասին խոսենք միայն այն բանից հետո, երբ մենք կասենք, որ հիվանդը առողջացել է»,- ասել է Էզուգբաիան: