Կորոնավիրուսով վարակված երկու նոր պացիենտից մեկը արդեն հաստատված դեպքի շփումն է, իսկ մյուսը բեռնատար ավտոմեքենայի վարորդ
Կորոնավիրուսով վարակված երկու նոր պացիենտից մեկը արդեն հաստատված դեպքի շփումն է, իսկ մյուսը բեռնատար ավտոմեքենայի վարորդ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում կորոնավիրուսով վարակված երկու նոր հիվանդից մեկը արդեն հաստատված դեպքի շփումն է, իսկ մյուսը բեռնատարի վարորդն է:

Ըստ նրա, խոսքը վերաբերում է ներմուծված դեպքին:

Միևնույն ժամանակ, Էզուգբաիայի խոսքով, երկրում համավարակաբանական իրավիճակը կայուն է:

Ըստ Մարինա Էզուգբաիայի, այս պահի դրությամբ կովիդ կենտրոններում բուժվում է 119 հիվանդ:

Ինչ վերաբերում է անմիջական ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա Էզուգբաիայի հայտարարությամբ, իրենց մոտ տեղափոխվել է նոր վարակակիր, իսկ մեկ պացիենտ ապաքինվել է:

Այս պահին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 24 կովիդ վարակակիր: