Կորոնավիրուսի տարածման պատճառով, Ռուսաստանը փակելու է սահմանը Չինաստանի հետ
Կորոնավիրուսի տարածման պատճառով, Ռուսաստանը փակելու է սահմանը Չինաստանի հետ

Կորոնավիրուսի տարածման պատճառով, Ռուսաստանը Հեռավոր Արևելքում փակելու է սահմանը Չինաստանի հետ:

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Մոսկվային որոշումը Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելն է: Հեռավոր Արևելքում Ռուսաստանը սահմանամերձ է Չինաստանին, Ճապոնիային, Հյուսիսային Կորեային և ԱՄՆ-ին:

Ռուսաստանում օպերատիվ շտաբը ղեկավարում է երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Նոր տիպի կորոնավիրուսից արդեն զոհվել է 170 մարդ, վարակված է 7711-ը: