Կորոնավիրուսի նոր դեպքերից 183-ը գրանցվել է Թբիլիսիում, 39-ը՝ Շիդա Քարթլիում, 37-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 183-ը գրանցվել է Թբիլիսիում, 39-ը՝ Շիդա Քարթլիում, 37-ը՝ Իմերեթիում

Այսօր երկրում արձանագրված վարակման 365 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 183 դեպք, Աջարիայում՝ 27, Իմերեթիում՝ 37, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 39, Գուրիայում՝ 21, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 30, Կախեթիում՝ 6, Մցխեթա-Մտիանեթիում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 4 305 ակտիվ դեպք, որտեղից 1 605 մարդ բուժվում է հիվանդանոցներում: Այստեղից, 778 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 192-ը` Աջարիայում, 295-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 316 ծանր հիվանդ, այդ թվում` 148-ը Թբիլիսիում, 29-ը Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում:

Ծանր հիվանդներից 77-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `55-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:

203 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 163-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 2 497 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 301 մարդ, այդ թվում 163-ը՝ Թբիլիսիում, 16-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 858 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 579 մարդ, այդ թվում 3 488 անձ՝ Թբիլիսիում, 909-ը՝ Աջարիայում, 947-ը՝ Իմերեթիում: