Կորոնավիրուսի 8 նոր դեպքից չորսը արդեն վարակված հիվանդի կապերն են, նրանց տեղափոխել են կարանտինային գոտիներից, մեկը կապ ունի Բոլնիսիի, իսկ մյուսը Թեթրիծղարոյի հետ
Կորոնավիրուսի 8 նոր դեպքից չորսը արդեն վարակված հիվանդի կապերն են, նրանց տեղափոխել են կարանտինային գոտիներից, մեկը կապ ունի Բոլնիսիի, իսկ մյուսը Թեթրիծղարոյի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, երեկ առավոտվանից Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 8 դեպքից, չորս հիվանդ տեղափոխվել է կարանտինային գոտիներից:

Նրանք մայիսի 11-ին հաստատված դեպքի շփումներ են:

Էզուգբաիայի հայտարարությամբ, մյուս չորս վարակվածը կարանտինում գտնվող անձանց շփումներն են, մեկը  Բոլնիսիից, իսկ մեկը  Թեթրիծղարոյից:

Նշված ութ հիվանդից երկուսը գտնվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ընդհանուր առմամբ կլինիկայում բուժվում է կովիդ 19-ով վարակված 33 մարդ:

Բացի այդ, հիվանդանոցում գտնվում է կասկածելի ախտանիշներով հիվանդ, որին հետազոտելու են այսօր:

«Երեկվա տվյալներով մենք ունեյինք 639, ավելացվել է ևս ութ նոր դեպք, արդյունքում հաստատված է 647 դեպք: 372 մարդ բուժվել է: Միայն այսօր բուժվել է 23 քաղաքացի: Կորոնավիրուսի 8 դեպքից, չորս հիվանդ տեղափոխվել է կարանտինային գոտիներից: Նրանք մայիսի 11-ին հաստատված դեպքի շփումներ են: Մյուս չորս վարակվածը կարանտինում գտնվող անձանց շփումներն են, մեկը  Բոլնիսիից, իսկ մեկը  Թեթրիծղարոյից»,- ասել է  Էզուգբաիան: