Քութայիսիում կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների թեթևացման պահանջով կազմակերպվել է բողոքի ցույց
Քութայիսիում կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների թեթևացման պահանջով կազմակերպվել է բողոքի ցույց

Քութայիսիում կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների թեթևացման պահանջով կազմակերպվել է բողոքի ցույց: Հանրահավաքին մասնակցող ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները կառավարությանը կոչ են անում բացել բոլոր այն ոլորտները, որոնք անմիջականորեն առնչվում են տնտեսության զարգացման հետ:

Նրանք ասում են, որ հասարակությունը պետք է որոշի, ուզում են սահմանափակումներ թե ոչ, և իրենք պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին:

Ցուցարարները ասում են նաև, որ եթե տնտեսությունը ժամանակին չբացվի, ապա բնակչությանը սով է սպասվում: