Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում անձրևները կշարունակվեն մինչև մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսը
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում անձրևները կշարունակվեն մինչև մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսը

Մայիսի 6-ի օրվա վերջից մինչև մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում կպահպանվի անձրև, Արևելյան Վրաստանում տեղ-տեղ ուժեղ, լեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է ձյուն,- այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

«Սպասվող տեղումները Վրաստանի գետերի վրա կարող են հանգեցնել ջրի մակարդակի բարձրացման, Արևելյան Վրաստանի փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման», – նշվում է Շրջակա միջավայրի գործակալության հաղորդագրության մեջ։