Քութաիսիի թիվ 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում տնօրենի և նրա տեղակալի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Քութաիսիի թիվ 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում տնօրենի և նրա տեղակալի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Քութաիսիի թիվ 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում տնօրենի և նրա տեղակալի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Անալիզի պատասխանները հայտնի են դարձել քիչ առաջ:

Ըստ դպրոցի ներկայացուցիչ, Նաթիա Խազարաձեի, անձնակազմի մի մասն այս պահին դպրոցում է և սպասում է շտապօգնության խմբերին:

Նրա տեղեկությամբ, այս պահին ոչ ոք վարակին բնորոշ ախտանշաններ չունի:

Վարակը դպրոցում տարածվել է այն բանից հետո, ինչ ուսուցիչներից մեկը ներկա է եղել Թբիլիսիում կայացած հարսանիքին և շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: Նշված ուսուցչի, նրա որդու և թոռան մոտ վարակը հաստատվել էր երեկ: