Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցում երկու հիվանդից վերցված կորոնավիրուսի թեստերը ցույց են տվել բացասական պատասխան

Քութայիսի ինֆեկցիոն հիվանդանոցն այսօր ստացել է կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող երկու հիվանդի անալիզի պատասխանները, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Այս մասին առաջին ալիքին ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեն:

Լաբորատորիայից սպասում են ևս մեկ անալիզի պատասխան: Ինչպես նաև այսօր կլինիկայում ընդունել են ևս երեք հիվանդի: Նրանցից վերցվել են թեստերը և ուղարկվել հետազոտության: