Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 102-ամյա պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 102-ամյա պացիենտ

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 102-ամյա պացիենտ, որը վարակվել է ծերանոցում:

Կլինիկայի բժշկական տնօրեն, Նոդար Մաղլափերիձեի խոսքով, պացիենտի վիճակը կայուն է:

Կլինիկայում բուժվում են նաև կորոնավիրուսով վարակված մեկամսյա և երկուամսյա նորածիններ:

«Այս փուլում կլինիկայում ունենք 76 հիվանդ, որից 10-ը նոր են: Չորս հիվանդի վիճակը ծայրահաղ ծանր է, և նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: 11 հիվանդների վիճակը ծանր է, իսկ մնացածներինը միջին ծանրության: Մենք ունենք նաև մեկ և երկու ամսական երեխաներ»,- հայտարարել է Նոդար Մաղլափերիձեն: